ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում զոհերի թվում է նաև Սամվել Մելքոնյանը

Արցախում զոհերի թվում է նաև Սամվել Մելքոնյանը

Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած էր համարվում ոստիկանության զորքերի զինծառայող շարքային ՍԱՄՎԵԼ ԵՂԻՇԵԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, հայտնում են ոստիկանությունից։

Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ նա ևս զոհվել է հանուն հայրենիքի։

Հարգելի՛ ծառայակից ընկեր, կորուստդ խորը ցավ է մեզ համար, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։

Շարքային ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ս/թ. հունվարի 30-ին, ժ. 11։00-13։00-ից, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի եկեղեցուց։

  • Կիսվել: