շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխայի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա

Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխայի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա

Արցախի «Արևիկ»  բուժմիավորումում  բուժում ստացող 4 ամսական երեխայի  վիճակը դեպի լավն է գնում։ Այս մասին հայտնեցին բուժհաստատությունից։

Երեխայի ջերմությունը երբեմն բարձրանում է մինչև 38,5, իջեցնում ենք, բայց բժիշկների վերահսկողության տակ է, որոշակի դրական տեղաշարժ կա»,- փոխանցեցին բուժհաստատությունից։ Փոքրիկի մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ»։

Հիշեցնենք, որ  Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։

«Արևիկ»  բուժմիավորումում  13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային   բաժանմունքներում:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

  • Կիսվել: