կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման վերաբերյալ տվյալները Ադրբեջանը կեղծում է

Արցախում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման վերաբերյալ տվյալները Ադրբեջանը կեղծում է

«Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ Արցախում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման վերաբերյալ տվյալները Ադրբեջանը կեղծում է:

X-ի իր էջում Տիգրան Գրիգորյանը կիսվելով ադրբեջանական լրատվամիջոցի տեսանյութով՝ գրել է. «Տեսանյութում պատկերված տղամարդը ներկայանում է որպես Ասկերանի շրջանի Բալուջա գյուղի բնակիչ։ Այգեստանը (Բալուջան) իմ պապենական գյուղն է, և ես այնտեղ շատ բարեկամներ (հարևաններ) ունեի։ Այս տեսանյութն ուղարկել եմ իրենց, բոլորն ասում են, որ գյուղում այդպիսի մարդ չկար»։

  • Կիսվել: