երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից տեղահանված ուսուցիչների համար հաջորդ շաբաթվանից վերապատրաստման դասընթացներ կմեկնարկեն. Ժաննա Անդրեասյան

Արցախից տեղահանված ուսուցիչների համար հաջորդ շաբաթվանից վերապատրաստման դասընթացներ կմեկնարկեն. Ժաննա Անդրեասյան

Արցախից տեղահանված ուսուցիչների համար հաջորդ շաբաթվանից վերապատրաստման դասընթացներ կմեկնարկեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
«Այսպիսով ցանկանում ենք աջակցել նրանց, որպեսզի ստեղծված իրավիճակում նաև համապատասխան միջավայր ձևավորվի երեխաների համար»,– նշեց նախարարը։
Նա ընդգծեց, որ դպրոցներ դիմելիս որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և աշակերտներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց:
 

  • Կիսվել: