կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի պողոտայի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

Արցախի պողոտայի բնակարաններից մեկում գազի բալոն է այրվել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։27-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով։

  • Կիսվել: