կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Արցախի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Արցախի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Սեպտեմբերի 1-ին, ժամը 22։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 01:45-ին: Այրվել է տան տանիքը։

  • Կիսվել: