ARCA համակարգի բնականոն աշխատանքը լիարժեքորեն վերականգնվել է
«ԱրՔա»–ից հայտնում են, որ սեպտեմբերի 26–ի ժամը 𝟭𝟳:𝟱𝟬-ից համակարգի բնականոն աշխատանքը լիարժեքորեն վերականգնվել է։
«Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար, և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։


