չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Արբաթ գյուղում 4 անչափահաս գողություն էին արել ու բռնվել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Արբաթ գյուղում 4 անչափահաս գողություն էին արել ու բռնվել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մասիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արբաթ գյուղի 4 պատանի բնակիչներ համագյուղացիներից մեկի տան արհեստանոցից գողություն են արել։

Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, Մասիսի ոստիկանները նոյեմբերի 4-ին նրանց հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։

Պարզվել է, որ պատանիները արհեստանոցից էլեկտրական գործիքներ են գողացել ու վաճառել: Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Տուժողը, որը ոստիկանություն չէր դիմել, փորձելով իր ուժերով գտնել գողերին, հաղորդում է տվել:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: