հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը. Անդրեասյան

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը. Անդրեասյան

Այսօր Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը, որով տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը։ Նախագիծը հեղինակել էին ԱԺ գործընկերները»,- գրել է Անդրեասյանը:

 

  • Կիսվել: