ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանն այցելել է Ջերմուկ՝ Համահայկական ձմեռային խաղերի նախապատրաստական աշխատանքների նպատակով

Արայիկ Հարությունյանն այցելել է Ջերմուկ՝ Համահայկական ձմեռային խաղերի նախապատրաստական աշխատանքների նպատակով

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ  Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը և կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում: Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: