երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից. Վարագյան

Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից. Վարագյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հեռացվել է համալսարանից:

Նա նշել է, որ նախարարը բազմիցս հայտարարել է բուհում իր աշխատանքից չհրաժարվելու մասին: Ելնելով դրանից՝ Վարագյանը եզրակացրել է, որ նախարարին հեռացրել են:

Վ. Վարագյանը, մասնավորապես, գրել է.

«Արայիկ Հարությունյանին հեռացրել են համալսարանից:
Այս փաստաթղթից տեղեկանում ենք, որ հայոց սուպերնախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ից համալսարանում չի աշխատում: Վերոնշյալ պարոնը բազմիցս հայտարարել է, որ համալսարանի իր աշխատանքից երբեք չի հրաժարվելու և ուրեմն, եթե հավատանք պարոնին, ապա նա հեռացվել է համալսարանից:

# duxovպարոննախարար

#քիչմնաց»:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիա է անցկացվել ԵՊՀ-ում՝ կապված ԿԳՄՍՆ օրենսդրական նախաձեռնության հետ, համաձայն որի՝ Հայոց լեզու և գրականություն ու Հայոց պատմություն առարկաները պիտի հանվեն բուհական պարտադիր ծրագրից:

Նշենք նաև, որ ՀՅԴ ՀԵՄ-ը հանդես էր եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, իսկ երկու օր առաջ նախարարը հերքել էր այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ:

 

 

  • Կիսվել: