ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատյան դաշտում և Վայոց ձորում հնարավոր է ցրտահարություն լինի․ Եղանակը Հայաստանում

Արարատյան դաշտում և Վայոց ձորում հնարավոր է ցրտահարություն լինի․ Եղանակը Հայաստանում

 Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տարածքում ապրիլի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: