ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արարատում պատարագի բացումը կաատրեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Արարատում պատարագի բացումը կաատրեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Ինչպես նախորդ անգամ Վայոց Ձորի,  այնպես էլ այս անգամ Արարատ գյուղի պատարագին, որին ներկա էին Փաշինյանը և այլ պաշտոնյաներ, բացումը կատարում է թեմի առաջնորդը` այս անգամ` Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Պատարագը մատուցում էր մեկ այլ եկեղեցու` Արտաշատի քահանա Երվանդ Բաբայանը։ Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնական քահանան` Տեր Հարությունը, Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից։

Արարատը Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղն է։ Եկեղեցու մուտքի մոտ տեղադրվել է նրա անունը կրող հուշաքար։ Ի դեպ, այսօրվա պատարագին մասնակցում էր նաև նրա եղբայրը` Արամ Սարգսյանը։

  • Կիսվել: