հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արարատի մարզում վարորդը ВАЗ 2170-ով բախվել է գազատար խողովակին, հայտնվել դաշտում. կա վիրավոր, տեղի է ունեցել նաև գազի արտահոսք

Արարատի մարզում վարորդը ВАЗ 2170-ով բախվել է գազատար խողովակին, հայտնվել դաշտում. կա վիրավոր, տեղի է ունեցել նաև գազի արտահոսք

Երեկ՝ մարտի 23-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատկածում Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Գեղամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Միսակյանի գլխավորությամբ: Վթարի փաստով հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Բախման հետևանքով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք, և օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները: 

  • Կիսվել: