Արարատի մարզում վարորդը Mercedes-ով բախվել է գազախողովակներին ու հայտնվել դաշտում
Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 22-ամյա Արման Խ.-ն՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ-Արմենիա» Արարատի մարզի ԳԳՄ ծառայողները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: