կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արարատի մարզում Jeep Grand Cherokee-ի և ՎԱԶ 21099-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են

Արարատի մարզում Jeep Grand Cherokee-ի և ՎԱԶ 21099-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են

Հիվանդանոցում մահացել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոս Բալյանն ու Երևանի բնակիչ՝ 32-ամա Հրայր Սահակյանը, որոնք հիվանդանոց էին տեղափոխվել փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով; 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել էին Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վիրավորները գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։  

  • Կիսվել: