ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատի մարզում իրականացվել է 53.451 պատվաստում. 3500 դեղաչափ էլ «Մոդեռնա» են ստացել

Արարատի մարզում իրականացվել է 53.451 պատվաստում. 3500 դեղաչափ էլ «Մոդեռնա» են ստացել

Ինչպես արդեն հայտնի է, ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն Հայաստանում է:
Պատվաստանյութի 3500 դեղաչափ հատկացվել է նաև Արարատի մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին՝ հայտնում են Արարատի մարզպետարանից։
 
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
 
 Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 53.451 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 34.580, երկրորդ դեղաչափ` 18.871:
 
 Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք պատվաստվել, կրել դիմակներ՝ կանխելու հատկապես վերջին շրջանում ահագնացող և մեծաթիվ մարդկանց կյանքեր խլող համավարակը:

  • Կիսվել: