երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արարատի մարզում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքում՝ Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող 2-րդ փողոցում՝ Գարեգին Մկրտչյանին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

  • Կիսվել: