երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հայկ Թադևոսյանին (Արարատի մարզ, գ․ Դալար) պատկանող չրերի արտադրամասի արտադրական գործունեությունը:

Վերահսկողության արդյունքում այստեղ արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այսպես՝
-արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
-չի ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը.
-հատակի սալիկները կոտրատված են եղել, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն լվանալ, ախտահանել.
առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացման.,
-դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից․
-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և -բեռնարկղերը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում.
-արտադրամասը չի ունեցել սանհանգույց և անձնակազմի համար հանդերձարան:

Տրվել են խախտումները վերացնելու պարտադիր հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: