շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արարատի մարզում BMW-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջված հայտնվել ջրատարում

Արարատի մարզում BMW-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջված հայտնվել ջրատարում

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Սամվել Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում:

Վարորդ Սամվել Ս.-ն, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշական կենտրոն, որտեղից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: