շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին. 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին. 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ս. Գրիգորյանի վարած FAV մակնիշի ավտոբուսը Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ կայքի՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ 

  • Կիսվել: