կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատի մարզում 32-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Արարատի մարզում 32-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը: Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ ք

  • Կիսվել: