հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արարատի մարզպետարանը հերքում է լուրը, համաձայն որի՝ «երկաթգծի հարակից տարածքը վաղը-մյուս օրը տալու են թուրքին»

Արարատի մարզպետարանը հերքում է լուրը, համաձայն որի՝ «երկաթգծի հարակից տարածքը վաղը-մյուս օրը տալու են թուրքին»

ՀՀ Արարատի մարզպետարանը հերքել է Yerkir.am լրատվամիջոցում հրապարակված տեղեկատվությունը, համաձայն որի՝ «Երասխում խոսում են, որ երկաթգծի հարակից տարածքի տները, ցանքատարածությունները վաղը, մյուս օրը տալու են թուրքին և, որ այս հատվածի 30 տուն տալիս են թուրքերին, փոխարենը փոխհատուցում են ստանալու։ Ասել են՝ քիչ-քիչ վեշերը հավաքեք, ձեր գլխի ճարը տեսեք, ապրելու տեղ գտեք»:

Մարզպետարանը նշում է, որ այս տեղեկությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։ 

՛՛Լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող սահմանային իրավիճակին առնչվող տեղեկություններ հրապարակելուց՛՛,-ասված է մարզպետարանի տարածած հերքման հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: