շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ

Արարատի մարզից 200 երեխա մեկնել է մանկական ճամբարներ

Արարատի մարզից այսօր Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթների կիրճ» մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 200 երեխաներ: Նրանք ճամբարում իրենց հանգիստը կանցկացնեն 20 օր, հայտնում են Արարատի մարզպետարանից:

 Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

 Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված դպրոցականների ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը, բնապահպանական, հայրենասիրական ու կարգապահական դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Ընդհանուր առմամբ՝ մարզից ծրագրով այս տարի ճամբար է մեկնելու 400 երեխա։

 Հանգստի մեկնող և վերադարձող երեխաներին մշտապես ուղեկցում են մարզպետարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներից ընտրված աշխատանքային խումբը, շտապօգնության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

  • Կիսվել: