կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արարատի մարզում «Honda»-ն շրջվել է ջրատարը.  կա տուժած

Արարատի մարզում «Honda»-ն շրջվել է ջրատարը.  կա տուժած

Նոյեմբերի 19-ին, ժամը 21։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սայաթ Նովա գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ջրատարը։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և օգնել ավտոմեքենան մոտեցնել ավտոքարշակին:

  • Կիսվել: