ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արարատի աղբավայրում մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ

Արարատի աղբավայրում մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ

Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մոտ 3000 քմ տարածքում  իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ Արարատ քաղաքի աղբավայրում․ առկա են ծխացող օջախներ։

Հիշեցնենք, որ Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն։

  • Կիսվել: