շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ:

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին գերազանցություն պարոն Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղում հաջող պաշտոնավարման համար:

Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեայի Հանրապետություն քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջխաղացման և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ»:

  • Կիսվել: