Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքի և հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
՛՛Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22 միլիոն 248 հազար դրամ՛՛,-նշել է նա:


