Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտակական գործողություն չի իրականացվում․ հերքում
Պաշտոնապես հերքում ենք, որ Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում է որևէ մարտակական գործողություն, հայտնում է Արարատի համայնքապետարանը։
Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։