Արաքսավան գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:43-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 14:30-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։



