երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաքել Մովսիսյանն արդեն տանն է, բայց դեռ չի խոսում

Առաքել Մովսիսյանն արդեն տանն է, բայց դեռ չի խոսում

Շաբաթներ առաջ ՛՛Հրապարակը՛՛ գրել էր, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հիվանդանոցում է: Պարոն Մովսիսյանի ձայնը նվաղած էր, նա մի կերպ ասել էր, որ չի կարող խոսել` հիվանդանոցում է: Նկատելի էր, որ վատառողջ է: Կայքը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով է վարակվել:

՛՛Հրապարակն՛՛ այսօր կրկին կապ հաստատեց նրա հետ` պարզելու, թե ինչպես է առողջական վիճակը: Մովսիսյանը նշեց, որ արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն որոշել է հեռախոսով հնարավորինս քիչ խոսել:

Այն հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, Մովսիսյանը խուսափեց ասել: Հավանաբար ովսիսյանը վախենում է, որ իրեն կարող են գաղտնալսել եւ նորից «շնորքով» ներխուժել իր բնակարան: Այն հարցին էլ, թե ի՞նչ առողջական խնդիրներ ունեիք, Առաքել Մովսիսյանը նշեց հետեւյալը. «Դե էս վիրուսներից էր»:

  • Կիսվել: