շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում օգոստոսի 26-ի գիշերը, 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, 27-ին և 28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 
Օգոստոսի 26-29-ն սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 26-28-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

  • Կիսվել: