երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Առանց դատարանի թույլտվության չի կարելի որեւէ մեկին հանցագործ անվանել․ Երեւանի փոխքաղաքապետ

Առանց դատարանի թույլտվության չի կարելի որեւէ մեկին հանցագործ անվանել․ Երեւանի փոխքաղաքապետ

Քանի դեռ չկա դատարանի թույլտվությունը՝ որեւէ մեկին հանցագործ անվանել չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 21-ին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Պատասխանելով Երեւանի վարչական շրջանների գործող եւ նախկին ղեկավարների քրեական գործերի մասին հարցին՝ նա ասել է, որ որոշ ԶԼՄ-ներ ընտրովի վերաբերմունք են ցուցաբերում անմեղության կանխավարկածին։

Պաշտոնյան հիշեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանում գործում է վերահսկողության վարչություն, որը պարբերաբար ստուգումներ է իրականացնում։ «Եվ եթե այդ վարչությունը պարզի հանցագործության տարրեր, ապա կտեղեկացնի իրավապահ մարմիններին։ Բոլոր հայտարարություններին պատշաճ ընթացք է տրվում»,- հավաստիացրել է Գրիգորյանը։

  • Կիսվել: