կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվել․ փրկարարները դեպքի վայրում են

Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվել․ փրկարարները դեպքի վայրում են

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է ծխատարի պատերին կուտակված յուղ։

  • Կիսվել: