շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արամ Անանյանը՝ Երևան-Ստամբուլ և Քիշնև-Երևան չվերթերի հետ առաջացած խնդիրների մասին

Արամ Անանյանը՝ Երևան-Ստամբուլ և Քիշնև-Երևան չվերթերի հետ առաջացած խնդիրների մասին

Flyone Armenia-ի չվացուցակը վերջին ուշացումներից հետո վերադառնում է իր բնականոն հունին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ խոսելով նախորդ շաբաթ Երևան-Ստամբուլ և Քիշնև-Երևան չվերթերի հետ առաջացած խնդիրների մասին:

Նա հստակեցրեց, որ խոսքը ոչ թե չվերթերի չեղարկման, այլ բավական երկարատև ուշացման մասին է. ՛՛Խնդրի մասին խոսել եմ մեկ շաբաթ առաջ և հետո պարզաբանումներ տրամադրել եմ: Օդանավերից մեկի արագության տվիչների անհամապատասխանությունը տեսնելով՝ օդանավի հրամանատարը որոշում էր ընդունել թռիչքը դադարեցնելու մասին, և այդ դադարեցումը, քանի որ ավիացիայում ամեն ինչ գրաֆիկներով պայմանավորված է, բերել էր շղթայական ռեակցիայի և ՛՛Երևան-Ստամբուլ-Երևան՛՛ ու ՛՛Երևան-Քիշնև-Երևան՛՛ չվերթերի տեղաշարժ էր տեղի ունեցել:

Շաբաթ օրը ՛՛Երևան-Ստամբուլ-Երևան՛՛ խնդիրն էր ամբողջությամբ հաղթահարված, կիրակի երեկոյի դրությամբ՝ ՛՛Երևան-Քիշնև-Երևան՛՛ խնդիրը: Հիմա ավիաընկերության չվացուցակը գալիս է իր բնականոն հունին՛՛:

Անանյանը հույս հայտնեց, որ այդ նույն հունով էլ կշարունակեն աշխատել:

  • Կիսվել: