շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Բեյրութի նահանգապետը քննարկել են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները

Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Բեյրութի նահանգապետը քննարկել են հայ համայնքի առջև ծառացած խնդիրները

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդի և քաղաքապետ Աբդալլա Դարվիշի հետ։ Հայտնում են Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից:

«Այս առաւօտ՝ Հինգշաբթի, 29 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեցին Պէյրութի նահանգապետ Մարուան Ապպուտ եւ Պէյրութի քաղաքապետ Ապտալլա Տարուիշ, ընկերակցութեամբ քաղաքապետարանի խորհուրդի հայ համայնքի անդամներէն Արամ Մալեանի։

Ողջունելով նահանգապետին ու քաղաքապետին այցելութիւնը Անթիլիասի Մայրավանք՝ Հայրապետը իր գնահատանքը յայտնեց քաղաքապետարանին տարած աշխատանքներուն ու ձեռնարկած ծրագիրներուն, հակառակ երկրէն ներս տիրող ընկերատնտեսական տագնապին։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց հայ համայնքին աշխոյժ ներկայութիւնը Պէյրութի մէջ, ուր կը գտնուի նաեւ Ս. Նշան մայր եկեղեցին եւ Ազգային Առաջնորդարանը։ Նահանգապետն ու քաղաքապետը յարգանքով անդրադարձան հայ համայնքի բեղուն աշխատանքին՝ Պէյրութի վերականգման, միաժամանակ ակնկալելով աւելին։

Այցելութիւնը առիթ հանդիսացաւ անդրադառնալու մայրաքաղաք Պէյրութի հետ աղերս ունեցող յառաջիկայ ծրագիրներուն»,- ավսում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: