հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի նորընտիր նախագահի հետ քննարկել է Լիբանանի վերակառուցման վերաբերյալ հարցեր

Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի նորընտիր նախագահի հետ քննարկել է Լիբանանի վերակառուցման վերաբերյալ հարցեր

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն այսօր հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, նրանց թվում՝ հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի վերակառուցմանը, այդ թվում հայ համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

«Մենք ձեր կողքին ենք ձեր պարտականություններում, և մեր երեխաները ձեզ նայում են որպես Լիբանանի հույսի աղբյուր»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

 

  • Կիսվել: