երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջին հերթին ցանկանում են վերանայել կանաչապատման հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերը․ Ավինյան

Առաջին հերթին ցանկանում են վերանայել կանաչապատման հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերը․ Ավինյան

«Նպատակ ունենք վերանայել աշխատավարձերը»,- այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Նա շեշտեց, որ առաջին հերթին ցանկանում են վերանայել կանաչապատման հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերը. «Համեմատության մեջ նրանց աշխատավարձերն ավելի ցածր են, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր հիմնական նպատակը երևանցիներին ծառայելն է»։

  • Կիսվել: