շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջիկայում կքննարկվեն մանկապարտեզներում և դպրոցներում գործող սահմանփակումների փոփոխությունները. նախարար

Առաջիկայում կքննարկվեն մանկապարտեզներում և դպրոցներում գործող սահմանփակումների փոփոխությունները. նախարար

«Առաջիկայում ևս կդիտարկենք մանկապարտեզներում և դպրոցներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը»: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ, չնայած կորոնավիրուսային հիվանդության թվի աճին, Հայաստանում կազմակերպվում են մեծ թվով հարսանիքներ, հավաքույթներ, բայց մանակապարտեզներում և դպրոցներում դեռևս շարունակում են գործել որոշակի սահմանափակումներ, իսկ 12 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին:

«Դպրոցները և մանկապարտեզները որոշակի սանիտարական պահպանության պայմաններով գործում են: Որոշ դպրոցներ, որոնք ունեն համապատասխան տարածքներ և հնարավորություն ապահովելու աշակերտների միջև հեռավորությունը, աշխատում են 5-օրյա ռեժիմով: Այնուամենայնիվ, առաջիկայում ևս կդիտարկենք փոփոխությունների անհրաժեշտություն կա արդյոք, թե ոչ»,- հավելեց նա:

Նախարարը շեշտեց՝ նախարարությունը միշտ պատրաստ է այս հարցի վերաբերյալ լսել բոլոր կողմերին, քննարկումներ անցկացնել, բայց առաջնորդվել քաղաքացիների առողջության պահպանման սկզբունքով:

  • Կիսվել: