ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ, որն է թռչունների աղտոտման պատճառը. նախարարի տեղակալ (լուսանկարներ)

Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ, որն է թռչունների աղտոտման պատճառը. նախարարի տեղակալ (լուսանկարներ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների հետ շրջայց են կատարել Արարատի և Արմավիրի մարզերի այն համայնքներում, որտեղից ահազանգեր էին ստացվել արագիլների աղտոտման վերաբերյալ։

Մելիքյանը նշել է. ՛՛Առաջիկա օրերին կփորձենք հասկանալ, որն է թռչունների աղտոտման պատճառը, իսկ մինչև այդ կշարունակվի դրանց մշտադիտարկումը։

Այս պահին կարելի է արձանագրել, որ խնդիրն ավելի ակնառու էր Մասիսի տարածաշրջանի գյուղերում, իսկ դեպի Էջմիածին՝ աղտոտված թռչունների թիվն անհամեմատ փոքր էր՛՛։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ստորև.

  • Կիսվել: