երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանում հոկտեմբերի 3-ին, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ, հոկտեմբերի 3-ին, 4-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
 
Երևանում հոկտեմբերի 3-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
 
Հոկտեմբերի 5-7-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

  • Կիսվել: