չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և էլի մի շարք մարզային կենտրոններ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ճգնաժամն օգտագործելով կառավարությունը մեծ ներդրումներ իրականացրեց բժշկական կենտրոնների վերազինման,  վերակառուցման և վերանորոգման ուղղությամբ, և այդ լարված իրավիճակում էլ մենք հասցրեցինք տասնյակ բժշկական կենտրոններ ամբողջությամբ վերափոխել»,-ասաց նախարարը:
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման հագեցվածության պետական հիվանդանոց, մենք, ըստ էության, չենք ունեցել: «Կորոնավիրուսի համավարակի համատեքստում մենք ֆինանսական միջոցներ տրամադրեցինք, և Հայաստանում եղած և այսօր կիրառական ժամանակակից բժշկական սարքավորումներ ձեռք բերեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև առողջապահության ոլորտում մեկ այլ ձեռքբերման մասին: «Շատ կարևոր է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպեր, որոնք կարևոր են քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար և պրակտիկ կիրառվում են մեր առողջապահական համակարգում»,-հավելեց վարչապետը:

  • Կիսվել: