Առաջարկվում է մարզերում ունենալ մեկական բուքմեյքերական գարսենյակ յուրաքանչյուր կազմակերպության համար
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է մարզերում ունենալ մեկական բուքմեյքերական գարսենյակ յուրաքանչյուր կազմակերպության համար:
ԱԺ-ում, ներկայացնելով նախագիծը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Երևանում էլ նախատեսվում է ամեն վարչական շրջանում թույլատրել կազմակերպություններին ունենալ մեկական գրասենյակներ:
Այս առաջարկը «Իմ» քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին դուր չեկավ: Պատգամավորը նշեց՝ նեղսրտել է.
«Մի քիչ նեղսրտած եմ, որովհետև այն ինչ խոստացել ենք, չենք անում, հակառակը՝ փաստացի ասում ենք, որ ամեն վարչական շրջանում մի հատ ենք թողում: Չորս ընկերություն կա, աստացվում է, որ թողնում ենք փոքրիկ Երևանում 40 գրասենյակ գործի: Կարծում եմ, որ սա բավարար թիվ է, որ Երևանում մարդիկ նորից տուն-տեղ կրվեն: Ինձ համար սա ոչ թե անընդունելի է, այլ կարծում եմ, որ մենք այս չենք խոստացել», - ասաց պատգամավորը: