շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Առաջարկվում է Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ

Առաջարկվում է Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ

Երևանի ավագանու ապրիլի 21-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով առաջարկվում է Երևանի Արսեն Ամիրյան փողոցը անվանափոխել Պապ թագավորի անվամբ։ Նախագիծը ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։ 

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքկառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը՝ (սկսվում է Հանրապետության հրապարակից, հասնում՝ Սարյան փողոց) անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է որոշման նախագծում։ 

Տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է. «Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում: Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին»:

  • Կիսվել: