կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առաջարկվում է արգելափակել ՀՀ-ում լիցենզիա չունեցող ինտերնետ շահումով խաղերի կայքերը․ Ֆինանսների փոխնախարար

Առաջարկվում է արգելափակել ՀՀ-ում լիցենզիա չունեցող ինտերնետ շահումով խաղերի կայքերը․ Ֆինանսների փոխնախարար

«Նոր փոփոխություններով առաջինը կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի  այն կայքերը, որոնք ՀՀ-ում լիցենզիա չունեն»,- այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝  ներկայացնելով երկրորդ ընթերցմամb քննարկվող «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։  

«Իսկ դրանց համար օգտագործվող բանկային հաշիվները նույնպես հրապարակվելու են, որպեսզի մեր բանկային համակարգը կարողանա թույլ չտալ դեպի նման վտանգավոր կայքեր ՀՀ քաղաքացինեերի միջոցների արտահոսք», - ընդգծեց  նա։

Ավանեսյանի խոսքով՝  օրենսդրական փաթեթով շահումով խաղերի կազմակերպիչները պետք է գնան թափանցիկության.«Ուստի նրանց համար ներդրվում է աուդիտի պահանջ՝ աուդիտորի նկատմամբ սահմանված պահանջը հավասարեցված է բանկային ոլորտի աուդիտորի պահանջներին, ինչպես նաև սահմանված է նոր պահանջ, որ երեք տարին մեկ աուդիտորը պետք է փոխվի, որպեսզի փոխկապակցվածության ռիսկ չառաջանա»։

  • Կիսվել: