հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել 15 տոննա բանանով բարձված վրացական Scania-ն. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել 15 տոննա բանանով բարձված վրացական Scania-ն. վերջինս կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ հետաքննիչ Կարեն Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:

  • Կիսվել: