հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արագածոտնի մարզում վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Արագածոտնի մարզում վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Opel  մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Պետրոսյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 35-ամյա Ռուզաննա Ե.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ  10-ամյա Վարդուհի Հ.-ն, 13-ամյա Քրիստինե Հ.-ն և 6-ամյա Նարե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել բժիշկները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտաի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արագածի բաժնի  օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: