երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արագածոտնի մարզում վարորդը Mitsubishi-ով բախվել է քարերին և կողաշրջվել. 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում վարորդը Mitsubishi-ով բախվել է քարերին և կողաշրջվել. 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա  Ժիրայր Ավետիսյանը իր վարած  Mitsubishi  մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 1-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: