ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի մարզում իրականացվել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար

Արագածոտնի մարզում իրականացվել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ, հայտնում են ՇՄՆ-ից:

՛՛Միջոցառումներն այսօր իրականացվել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի 1340 հա տարածքում:

Աշխատանքների ընթացքին հետևել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:

Հիշեցում

Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: