ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107-ը.  վիրավորների մեջ 2-ամյա երեխա կա

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107-ը. վիրավորների մեջ 2-ամյա երեխա կա

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 44-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արտակ Օ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 29-ամյա Հասմիկ Զ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ, 2-ամյա Սոֆի Օ.-ն, 59-ամյա Ժորժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի և պարեկներ Միսակ Հովհաննիսյանի ու Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ:

Վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենաներում պահվող դեղատուփում եղած բժշկական պարագաները, ապա պարեկային ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանն ու 2-րդ վաշտի հարմանատար Ռոման Միրզախանյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

  • Կիսվել: